Մեկնարկել է Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումը

«Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումը։ Ավելի վաղ ՀՖՖ-ն հրապարակել էր ազգային հավաքականի մեկնարկային կազմը։

Երեկ՝ մարտի 21-ին, Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպմանն ընդառաջ կայացել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ եմ ակնկալում: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ընդունել են Կոսովոյի քաղաքացիություն, քանի որ ծնվել են տարբեր երկրներում: Շատ անզիջում ֆուտբոլ ցուցադրող թիմ է: Ինձ շատ է դուր գալիս մրցակցի պաշտպանական գիծը, հրաշալի են գործում գլխով խաղի ժամանակ։

Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, ահա մեր խնդիրը Կոսովոյի դեմ խաղում: Սակայն սա սպորտ է, դժվար է ասել ինչ կլինի։ Սա ֆուտբոլ է, պետք է խնդիր լուծել և հասնել ցանկալի արդյունքի»,- ասել էր Պետրակովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ