Ժնևում ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը․ ինչ մթնոլորտում է այն անցել

Ժնևում ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի երկկողմ հանդիպումը։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ։

Հանդիպմանը քննարկվել են հարցերը, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ֆոնին։

Կողմերը պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի էր ունենում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի երկկողմ հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ