ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի դեմ հնարավոր հակամարտության․ Բաուեր

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։

«Պատրա՞ստ ենք, պատասխանը՝ այո, սա է մեր հիմնական խնդիրը՝ պատրաստ լինելը։ Եթե դա տեղի ունենա այսօր, ուրեմն պետք է պայքարել ունեցած հնարովորություններով»,- ասել է նա Ուկրաինայի պաշտպանության նախարարության Army Inform պարբերականին տված հարցազրույցում։

Բաուերը պնդել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան և չկան դրանք այնտեղ տեղակայելու պլաններ։

«Բայց եթե առանձին երկիր որոշի իր զորքերը տեղակայել այստեղ, նա պետք է հասկանա, որ դա կապված է դաշինքի մնացած անդամների հետ»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ