Նման բան առաջին անգամ եմ տեսնում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ու գրառում արել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներով և տեսանյութերով ներկայացրել է գարնանային Երևանի հմայքը։

Սուրենյանը նախ արձանագրել էր, որ այսօր՝ մարտի 22-ին, Երևանում դիտվել էր գարնան առաջին ամպրոպը, որին հաջորդել էին ուժգին անձրևն ու քամին։

Արդեն անձրևից հետո Սուրենյանը լուսանկար էր հրապարակել, այն վերնագրելով «Գարնանային Երևան»։

Իսկ տեսանյութում ցույց է տվել անձրևից հետո Երևանի երկնակամարում երևացող երկու ծիածաններն ու գրել․

«Բնության հրաշք: Նման բան առաջին անգամ եմ տեսնում: Գարնանային Երևան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ