Մանկություն…մեր կյանքի այն միակ ժամանակաշրջանը, որը հիշելիս բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում: Մանկություն, երբ մենք կարող էինք անկեղծ ուրախանալ, որ մեր ընկերը իրեն նոր «մեքենա» կամ «տիկնիկ» է գնել, չէ՞ որ մենք միասին էինք դրանցով խաղալու…Մանկություն, երբ մեր երազանքը կարող էր լինել շոկոլադե մեծ տնակը, ուր ամեն-ամեն ինչը շոկոլադից կլիներ և մենք կկարողանայինք այնտեղ ապրել…
Մանկությունը պետք է լինի հեշտ, անհոգ եւ ոչ մեծահասակների սովորություններով: Չգիտես ինչու ժամանակակից մայրիկները փորձում են իրենց դուստրերին սովորեցնել մեծահասակ կնոջ սովորույթները՝ միշտ գեղեցիկ հագնված, պատրաստված եւ խնամված տեսք ունենալ։
Վերջերս համացանցում մենք ավելի ու ավելի շատ ենք հանդիպում փոքր աղջիկների լուսանկարներ, ովքեր մեծահասակ կնոջ տեսք ունեն: Դա շատ սարսափելի ու մտահոգիչ է․․․