Պակիստանյան ընտանիքներից մեկում ծնվեց երեխա ․ նորածինը կշռում էր ընդամենը 3,5 կգ և ոչնչով չէր տարբերվում մնացած նորածիններից։ Սակայն հետագայում փոքրիկ Մոհամեդ Արբրարայի քաշը սկսեց միանգամից աճել․ օրեկան նա խմում էր սովորականից 5 անգամ ավել կաթ։
Հետագայում ավելի բարդացավ իրավիճակը․ 6 տարեկանում նա արդեն կշռում էր 100 կգ։ Դպրոց գնալու մասին խոսք լինել անգամ չէր կարող, քանի որ տղան չէր կարողանում ինքնուրույն շարժվել։
Ծնողները խնդրի մասին լռեցին այնքան ժամանակ, մինչև որ 10-ամյա տղայի քաշը հասավ 200 կգ-ի։ Հիմա տղաին պատրաստում են վիրահատության, որպեսզի փոքրեցնեն նրա փորը, որից հետո նա պետք է դիետա պահի և զբաղվի սպորտով։