Ոտքը կորցրած այս տղան պարել է նոր ստացած պրոթեզով և մեծ ճանաչում ձեռք բերել համացանցում

Աֆղանստանցի հնգամյա Ահմադ Ռահմանը սոցցանցերում հայտնիություն է ձեռք բերել իր պարի շնորհիվ:

Հնգամյա տղան  յուրահատուկ պարը կատարել է բացակայող աջ ոտքի համար պրոթեզ ստանալուց հետո:

Ռահմանը պարել է Կարմիր խաչի աֆղանական բաժանմունքի օրթոպեդիկ կենտրոնում: Մի քանի ժամում նրա մասնակցությամբ տեսանյութն ավելի քան 12 000 դիտում է ունեցել:

Տղան ոտքից զրկվել է երկրի կառավարության և «Թալիբան» շարժման միջև զինված հակամարտության ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ