Վարչապետը բացահայտեց ՌԴ ուղարկված նամակի բովանդակությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պաշտոնական նամակով ՌԴ-ին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու վերաբերյալ դիրքորոշումը։

«Փորձեմ ձևակերպել այնպես, ինչպես կա իրականում և ինձ դուր կգա, նաև ինչը իրականության հետ լիարժեք համապատասխանում է։

ՀՀ սահմանպահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանակավայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակության և մատուցված ծառայության համար։ Տեղեկացրել են՝ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում այդ թվում նաև ՌԴ մեր գործընկերնեի աջակցությամբ, ՀՀ սահմանպահ ծառայությունը, մասնավորապես, օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց»-ում սահմանապահ հղսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության և սա է ամբողջ նամակը, նամակի բովանդակությունը այսպես է»,- ասաց վարչապետը։

Այնուհետև Կառավարության ղեկավարը անդրադարձավ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու վերաբերյալ հարցին, ընդգծեց՝ դա քննարկվում է և քննարկվել է բանակցությունների ընթացքում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ