Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է այդ հարցին համապարփակ պատասխան տամ, որովհետև տեսնում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և թերըմբռնում։ Եկեք նախ արձանագենք, թե որն է Հայաստանի Հնարապետությունը, որպեսզի դրանից ելնելով կկարողանանք հստակ ձևակեպել թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի տարածքայհին պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ, ըստ էության, չունի կամ հնարավոր է չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետը, որ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ Տավուշի 4 գյուղեր «վերադարձնելու» վերաբերյալ։

«Նախ ուզում եմ անդրադառնալ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Վիզուալ պատասխան եմ պատրաստել այդ հարցի համար»,- ասաց Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ քարտեզը։

«Մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին՝ մեր ելակետից հանդես գանք։ Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին, երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ՝ ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն Խորհրդային միության ժամանկներում, այլ՝ դրանից հետո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ