Ադրբեջանի ՊՆ-ն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ԱԹՍ-ներ արտադրող «Baykar» թուրքական ընկերությունը «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հայտնել է ընկերությունը X-ի իր միկրոբլոկում:

«Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է, փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ