Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Լիլուշ Պետրոսյանը հումորային տեսանյութ էր հրապարակել, որում նշում էր, որ արդեն 8 օր է, ինչ Փաշինյանը վարչապետ է, բայց ինքը դեռ տանն է մնացել ու վարչապետից խնդրում էր, որ առաջինն իր ամուսնության հարցով զբաղվի․․․
Տեսանյութը շատ արագ տարածվեց, օգտատերերի մի մասը գնահատեցին Լիլուշի հումորը, իսկ մյուս մասը մեղադրանքներ հնչեցրեցին, հիշեցնելով, որ վարչապետն ավելի կարևոր գործեր ունի …
-Վարչապետից նեղացած չե՞ք, որ չօգնեց ամուսնանաք․․․
Չէ չէ,ես վարչապետին հետո հանդիպել եմ, նկար էլ ունեմ վարչապետի հետ․․․ Մարդիկ էլ ասում են էդ ա, Նիկոլ Փաշինյանը կանչել է Լիլուշին, որ ամուսնացնի․․․
-Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում եք հանդիպել․․․
Մեր հանդիպումը տեղի է ունեցել ամռանը՝ Սասուն Միքայելյանի կնոջ 50-ամյակին, որին ներկա էր նաև վարչապետը․․․
Բնականաբար վարչապետը իմացավ, որ այդ հումորային տեսանյութի հեղինակը ես եմ, այնտեղ բոլորը գիտեին, բայց վարչապետի հետ այդ թեմայով չեմ խոսել․․․
- music: Hayk Gevorgyan
- Lyrics: Syuzi Avdalyan