Խաղաղությունը վերաբերում է Բաքվին ու Երևանին, դա կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ. Հաջիև

«Խաղաղությունը վերաբերում է Բաքվին ու Երևանին, դա կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրներ (Ադրբեջանն ու Հայաստանը – խմբ.)»։

Այս մասին Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը նաև հավելել է, որ խաղաղության պայմանագիրը չպետք է ստորագրվի հանուն ստորագրման, խաղաղության հասնելու համար իրական մտադրություն է անհրաժեշտ։

Նախագահի օգնականի խոսքով՝ «Ադրբեջանը ցանկանում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը լինի փոխակերպման, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ