Մարտի 1-ի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Ավինյանն ու Երևանի ավագանու անդամները հարգանքի տուրք են մատուցել

Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ