Մարտի 1-ի արյունոտ էջը չփակվեց, որովհետև Ռ. Քոչարյանին և իր աջակից ուժերին հաջողվեց տապալել դատական ողջ գործընթացը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մարտի 1-ն է: Հայ ժողովրդի համար տասնամյակից ավել մարտի 1-ը՝ որպես գարնան առաջին օր փչացրած ուժերը, այսօր էլ հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, անում են հնարավոր ամեն բան՝ հասնելու ռևանշի իրենց նպատակին: Մարտի 1-ի արյունոտ էջը չփակվեց, որովհետև Ռ. Քոչարյանին և իր աջակից ուժերին հաջողվեց տապալել դատական ողջ գործընթացը՝ դատաքննական փուլը թողնելով հետևում:

Եվ այս պահին մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ, համատեղելով բոլորիս ջանքերը, մարտի 1-ը վերջնականապես բացահայտելու և այն՝ որպես գարնան առաջին օր, մեր ժողովրդին վերադարձնելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ