Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ հանդիպման

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք՝ ԱԳ նախարարների հանդիպման մասին փետրվարի 18-ին Մյունխենում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ՝ փետրվարի 26-ին, ազդարարել էր, որ տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ