Մատենադարանն ու Լիբանանի Համազգային միության ճեմարանը քննարկում են արխիվային հավաքածուի թվայնացման հարցեր

Մատենադարանի պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան, հանդիպել կենտրոնական վարչության ատենապետ պարոն Զաքար Քեշիշյանին, արխիվների հրատարակության պատասխանատու Երվանդ Փամբուկյանին, տեսչությանը և ուսուցչական կազմին, ծանոթացել՝ արխիվային վավերագրերի ուսումնասիրման ու հրատարակման աշխատանքներին։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ճեմարանի արխիվային հարուստ հավաքածուի ուսումնասիրման և թվայնացման ոլորտներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ