Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Պատասխանելով հարցին, թե որն է ԵՄ դիտորդների Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը նա նշել է.

«Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։

Նա հավելեց, որ նման խնդիր առաջացել է միայն Ներքին Հանդում։

Լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ՝ նշել է. «Այո, այդ խնդիրը կա, մենք տեղյակ ենք, փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ