Մետրոպոլիտեն, ուղևորների զանգվածային արագ փոխադրումների համար նախատեսված քաղաքային երկաթուղի է։ Մետրոն աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շարժման արագությամբ։ Մետրոյի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։
Առաջին մետրոպոլիտենը կառուցվել է Լոնդոնում, երկարությունը 3.6 կմ։ Թողարկվել է 1863 թվականի հունվարի 10-ին։ Առաջին օրը նոր տրանսպորտից օգտվել է 30000 մարդ։ Սկզբնական շրջանում գործում էր շոգու ուժով, ուղևորները թունելում մրից սևանում և խեղդվում էին։
1890 թվականին շոգեքարշին փոխարինեց էլեկտրաքարշը։ Մեծ Բրիտանիայում Լոնդոնյան մետրոյից հետո երկրորդն էր Գլազգոյինը 1896 թվականին։ Մայրցամաքային Եվրոպայում առաջին մետրոն Բուդապեշտում էր (1896)։
Լուսանկարներ, որոնք կատարվել են մետրոյի մեջ, իսկ եթե դուք էլ նման ծիծաղաշարժ լուսանկարներ ունեք ապա թողեք մեկանաբանության բաժնում․․․միգուցե Ձեր տարբերակը ավելի լավն է մեր առաջարկած լուսանկարներից․․․