Հայաստանն Ուկրաինայի գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալին Է փոխանցվել 10 տոննա դեղորայք և այլ բուժամիջոց

Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնի գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալը փետրվարի 8-ին հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից:

Նվիրաբերված մոտ 10 տոննա դեղորայքն ու բուժամիջոցները բաշխվել են Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից:

Այս մասին հայտնել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք:

Կարճ ելույթներ են ունեցել Նատալյա Կալմիկովան, Վլադիմիր Կարապետյանն ու Դավիթ Մկրտչյանը։

Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ Հաջորդը Խարկովի հիվանդանոցներից մեկը կլինի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ