Վարչապետի որոշմամբ՝ պաշտոնանկություն Կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ