Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան եռակողմ ձևաչափը. Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր հարթակում շնորավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքներ փոխանցել նրա նոր մանդատի կապակցությամբ: Ընդգծել եմ շարունակական համագործակցության կարևորությունը ԵԱՀԿ շրջանակներում։ Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը. ներառյալ կապը և էներգետիկան:

Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։ Ողջունել ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումը Բրյուսելյան գործընթացի շրջանակներում՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի հասնելու համար», — ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ