Ցեղասպանությունը պետք է մեզ դաս լինի, որ մենք ուժեղանանք, մեզ պետք է հզոր պետություն, հզոր Հայաստան. Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է Ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ դա քաղաքական առևտուր է․ «Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքը ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում»։

«Ո՞վ է հրաժարվում Ցեղասպանությունից։

Նախ առաջինը՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպել ու մեզ պահել։ Դա մեզ դաս պետք է լինի, որ ոչ թե լացենք, այլ ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չի՝ ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որպեսզի ես ուժեղ լինեմ, այդ ճանաչելը քաղաքական առևտուր է, ու դուք դա լավ գիտեք։ Մեզ պետք է հզոր պետություն, որպեսզի կյանքում, ապագայում դա չլինի։

Հիմա դուք ասում եք՝ ճանաչի, ճանաչի ի՞նչը։ Ոչ մեկը հայ ազգի համար չի ճանաչում, երբ ինքը քաղաքական խնդիր է ունենում, այդ դեպքում է ճանաչում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ուժեղ լինենք, որ ոչ մեկը չկարողանա ևս մեկ անգամ կամ դրա կես տոկոսը մեզ հետ վարվի»։

Մանրամասները տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ