Հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ամբողջ համակարգը. Հոֆմանսկի

պետություն: Այդ մասին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը նշել է դատարանի նախագահ Պյոտր Հոֆմանսկին:

Նա հույս է հայտնել, որ բոլոր երկրները կհետևեն Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի օրինակին: Հոֆմանսկին կարևորել է ամբողջ աշխարհի կողմից փաստաթղթի վավերացումը, ինչը, նրա խոսքով, բխում է ամբողջ մարդկության շահերից:

«Մենք ուրախ կլինենք շարունակել համագործոկցությունը դատարանի՝ Մասնակից պետությունների ասամբլեայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության, անդամ պետությունների և այլ շահառուների հետ՝ առաջ մղելու այդ համատեղ նպատակը»,- ասել է պաշտոնյան:

Նա Հայաստանին կոչ է արել՝ ստորագրելու Դատարանի «Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը», նշել, որ կառույցում բոլորը հանձնառու են աշխատելու Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ողջ համակարգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ