Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` Պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում:
Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը:
Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում:
Տղամարդկանց մոտ, որպես տեխնիկապես աշխույժ, կենսախինդ, առնական և կանանց մոտ շարժումների ազնվականության և խորաթափանցության մեջ, որտեղ բյուրեղացվել է հայ կնոջ հոգեկան խառնվածքը, պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը: