«Ամենագայթակղիչ տատիկը» նշում է տարեդարձը

Կալիֆոռնիայի բնակչուհի Ալիսա Վասկեսը սոցցանցերում հայտնի է որպես «ամենագայթակղիչ տատիկ»: Ալիսան 40 տարեկան է, սակայն 25 տարեկանի տեսք ունի:

Իրականում նա իրոք երկու թոռների տատիկ և երկու երեխաների մայր է: Իր առաջնեկին Ալիսան ունեցել է 16 տարեկանում, իսկ 3 տարի անց ծնվել է նրա երկրորդ երեխան: Ի դեպ, նրա երեխաները նույն ուղին են ընտրել. երկուսն էլ ծնող են դարձել 20 տարեկանում:

«Ես միայն քսան տարեկան էի, երբ երկու երեխայի մայր դարձա: Ես իմ մասին մտածելու ժամանակ չունեի, ես գտնվում էի գոյատևման ռեժիմում: Հիմա վերջապես կարող եմ վայելել կյանքը»,- նշել է նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ