Կրկին շքեղ հարսանիք է եղել «Դվին» հյուրանոցում: Ամուսնացել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղդասարյանը։
Հարսնացուն նախընտրել է կրել դիզայներ Մարի Ստեփանյանի մոդելավորած զգեստը:Հարսանիքի քավորն է սիրված երգիչ Արման Հովհաննիսյանն է։
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյան կուսակցական, քաղաքական, պետական գործիչ է Հայաստանի Հանրապետությունում, խոշոր բիզնեսմեն, մեծահարուստ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Սոնա Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում հարսանյաց հանդեսից լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․«Գուշակեք, թե ով բռնեց հարսի ծաղկեփունջը»։