Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։
Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։
Տեսանյութը ստորև․․․