Հորդորում եմ իմ ՌԴ գործընկերներին հայաստանյան կողմին չմեղադրել մի բանում, որտեղ նա մեղք չունի. Միրզոյան

Ես չեմ հոգնի և դադարի կրկնել կամ վերաշարադրել դեպքերի ճիշտ հաջորդականությունը, իսկ ճիշտ հաջորդականությունը շատ պարզ է և շատ խոսուն։ Հիշենք 2022 թվականը, Պրահան, երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը եվ դրան նախորդած իրադարձությունները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է առաջարկներ, որոնցում եղել է հետևյալը՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով, 2022 թվականի օգոստոսի վերջին հայաստանյան կողմը հայտնում է իր համաձայնությունը ռուսական կողմին, դրանից հետո ադրբեջանական կողմը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր առաջարկներին: Եվ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներխուժում են ՀՀ ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից էլ ստացել է հետևյալ պատասխանը. «ՀՀ-ի առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, եվ հետևաբար ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել՝ որքանով է խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի սահմանները»: Որից հետո Հայաստանը Պրահայում հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունների արդյունքում ընդունում է քառակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները պետք է ընթանան 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ուզում եմ հորդորել իմ ռուսաստանցի գործընկերներին՝ պատճառահետևանքային կապերի և ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որևէ մեղավորություն չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ