Չի բացառվում, որ հայկական կողմն Ադրբեջանին ականապատ դաշտերի նոր քարտեզներ փոխանցի. Արարատ Միրզոյան

Հայկական կողմն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ:

Այս մասին այսօր 2023 թվականի դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ նման քարտեզներ արդեն 2 անգամ փոխանցվել են, անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմից բողոքներ են հնչել դրանց ճշգրիտ չլինելու վերաբերյալ:

«Այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս անգամ այդ գործողությունը պետք է անենք միջազգային գործընկերների միջոցով»,- ասաց Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ