Անատոլի Պապանովը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 31-ին Վյազմա քաղաքում: Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է գործարանում որպես ձուլող: Ազատ ժամանակ զբաղվել է գործարանի գեղարվեստական ինքնագործունեության թատերական ստուդիայում:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ավարտել է ԳԻՏԻՍ-ը: Խաղացել է Մոսկվայի Երգիծանքի թատրոնում:
Պապանովը շատ է նկարահանվել, մասնակցել է ավելի քան 70 ֆիլմերի և մուլտֆիլմերի ստեղծմանը, դասավանդել է ԳԻՏԻՍ-ում որպես կատարող թողարկել է նաև ձայնասկավառակ:
Պապանովն ամուսնացել է դերասանուհի Նադեժդա Յուրյևնա Կառատաևայի հետ։ 1954թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենա Պապանովան, ով ավելի ուշ դարձավ Եռմոլովայի անվան թատրոնի դերասանուհի: