«Գիքոր»-ը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորումն է։
Համբոն իր տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ այնտեղ աշխատի ու հնարավորինս կրթվի։ Տղային նա թողնում է բազազ Արտեմի տանը՝ որպես սպասավոր։
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Ալբերտ Ղուլինյանն արդեն 40 տարեկան է: Ապրում է հայրենի Դսեղ գյուղում:
Ասում է, որ թեեւ դերասան չդարձավ, բայց իր կյանքի միակ դերը շատ բան է տվել իրեն:
Տեսեք, թե ինչպիսին է նա այսօր: