Մակրոնը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բացառել Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի հակամարտությունում։

Այս մասին Ֆրանսիայի ղեկավարն ասել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվրոպացիները և մենք՝ ֆրանսիացիները, պետք է նոր որոշումներ կայացնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մասնավորապես՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով, «թողնել, որ Ռուսաստանը հաղթի, կնշանակի, որ միջազգային կարգի կանոնները, որոնք մենք սահմանել ենք, այլևս չեն կարող հարգվել»։

«Մեր բալթյան, լեհ և ռումինացի ընկերների համար կյանքն անհնարին կդառնա,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը,- ես չեմ մոռանում նաև Մոլդովայի և կովկասյան պետությունների մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ