Բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023 թվականին առողջապահության նախարարության գործունեությունը:

Մի կողմից շարունակել են կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները, մյուս կողմից մոբիլիզացվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու ուղղությամբ: Ընդհանուր նպատակը եղել է 2023 թվականին շարունակել առողջապահական ծառայությունների մեծացումը: Հասանելությունը վերաբերում է, թե ֆիզիկական մատչելությանը, թե ֆինանսական մատչելությանը: 2023 թվականին աճել է ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալները:

2023 թվականին տրամադրվել է հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարապատչելի հետազոտությունների 861 845 ծառայություն, որը 74 981-ով ավել է 2022 թվականից: 2023 թվականին գրանցվել է հիմնական հիվանդացության և մահացության բեռը կազմող հիվանդությունների մասով մահացության ցուցանիշների նվազում: 2023-ին մեկնարկել են 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքները. մրցույթները կայացել են, հիմա նախագծերը կազմվում են եւ մենք 2024-ին կմեկնարկենք այս կառույցների շինարարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ