Նոր մանրամասներ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ կրակոցների միջադեպից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել, գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, արդյունքում հարևան սեղանի մոտ նստած քաղաքացի է վիրավորվել, ով ի դեպ ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել, այժմ ոստիկանությունը որոնում է նրան:

Մեր տեղեկություններով  վիրավորում ստացած քաղաքացին, ով  ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների կողմից, տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ