Խիստ մայրիկների երեխաները ավելի հաջողակ են դառնում: Ըստ փորձագետների ծնողների անընդհատ դժգոհությունը երեխաներին ավելի է կոփում, սակայն այսպիսի դաստիարակման համար երեխաները շատ շնորհակալ են լինում իրենց ծնողներից:
Պրոֆեսոր Էրիկա Ռասոնը մի հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ խիստ մայրիկների երեխաներն ավելի հաջողակ են: Եվ հակառակը՝ հաջողակ մարդկանց մայրերը շատ պահանջկոտ են:
Էրիկան ասում է, որ այս հետազոտությունն ի սկզբանե վերաբերել է բարձրագույն կրթությանը: Սա պահանջում է ծնողների մեծամասնությունը, հատկապես մայրիկները: Հետազոտությունը բացահայտել է, որ աղջիկները, ովքեր շատ պահանջկոտ մայրիկներ ունեն, ավելի քիչ հավանականությամբ ժամանակից շուտ կհղիանան:
Զարմանալի է, բայց պահանջկոտ մայրերի երեխաները շատ հաջողակ են:
Երեխաների մեծամասնությունը խիստ մայրիկներին իրենց թշնամին է համարում: Երբեմն թվում է, թե նրանք երեխաների կյանքը դժոխքի են վերածում, սակայն երբ մեծանում են երեխաները, շնորհակալություն են հայտնում: