Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ. ՀՀ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- մանրամասնել են գերատեսչությունից:

Կառույցից հավելել են, որ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում. «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով Խորհդային միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ