Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները․ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել

Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել:

Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տաող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»:

Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել․ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ