Ճապոնիայում մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Մի քանի հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասում։ Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ընդհուպ մինչեւ 7,4 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Իսիկավա եւ Նիիգատա պրեֆեկտուրաններում։

Ներկայում տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, բայց երկրի ողջ արեւմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք. ալիքի բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Տեղի բնակիչներին հորդորում են անհապաղ հեռանալ ափամերձ գոտուց։

Միեւնույն ժամանակ, այս պահին ամբողջ երկրում արդեն երրորդ օրն է՝ գործի է դրված հզոր երկրաշարժերի մասին իրազեկող համակարգը, տեղի բնակիչներին հորդորում են պատրաստվել նոր ստորգետնյա ցնցումների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ