Ֆերմերը ընկերուհուն կովի միջոցով ամուսնության առաջարկ է արել

Ուելսում Շոն Թոմաս անունով ֆերմերն ընկերուհուն՝ Ալիսին, ամուսնության առաջարկ է արել կովի միջոցով: Քսանչորսամյա Շոնը կովի վրա կանաչ ներկով գրել է. «Ալի՛ս, կամուսնանա՞ս ինձ հետ»:

«Ուզում էի նրան տանել մատանի ընտրելու, բայց հետո մտածեցի ինքնատիպ նշանադրություն կազմակերպել: Այդ ժամանակ Ալիսը խոհանոցում ինչ-որ բան էր թխում, և ես կովի հետ մոտեցա պատուհանին: Նա շոկի մեջ էր»,-նշեց տղամարդը:

Կինն առաջարկին դրական պատասխան է տվել, և զույգը որոշել է ամուսնանալ 2020թ.-ի սեպտեմբերին:

Շոնն իր և կովի լուսանկարը տեղադրել է Twitter սոցկայքում, որտեղ այն բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել։Դե ինչ մեզ մնում է երջանկություն մաղթել այս խենթ սիրահարներին․․․ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ