Ինչ չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020 թվականին, ասում եմ հիմա․ Նիկոլ Փաշինյան

Առնվազն երեք անգամ թուղթ է եղել, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ մենք այսօր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այնպես չէ, որ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը պետք է ընթերցվի։ «Իրադարձություններն են ջրել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունը այնտեղ է, բայց հիմա այդ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեդ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞»,–ասաց նա և նշեց, որ իններորդ կետի վերաբերյալ որևէ խնդիր չունենք։

Վարչապետն ասաց, որ ԼՂ հայության իրավունքները պետք է պաշտպանվեն և եթե ԼՂ ժողովուրդը ԼՂ վերադառնալու, հնարավորություններ, ցանկություն չունենա, մեր քաղաքականությունն է, որ մնան աշխատեն և ստեղծագործեն Հայաստանում։

«Այստեղ թեման ինչ տրամաբանության մեջ է, մենք հիմա ռեսուրսներ ենք համարում գնանք բախման, թե մենք ռեսուրսներ են հավաքում խաղաղության գնալու համար, և այդ ռեսուրսները օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելոււ համար, իմ կարծիքով ճիշտ ճանապարհը սա է և այն, ինչ չեմ կարողացել 2018, 2019, 2020 թվականին, ասում եմ հիմա»,–ասաց նա;

Նա կարևորեց բանակցությունները շարունակվեն հիմված երեք սկզբունքների վրա, որոնք բրյուսելյան հարթակում են համաձայնեցվել։ «Բանակցային գործընթացը շարունակվում է, մի քիչ շարունակվում է օնլայն ռեժիմով»,–ասաց նա և նշեց, որ խաղաղության պայմանագրի մեր առաջարկները ներկայացրել ենք և սպասում ենք նրանց առաջարկներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ