Մայրը թողել է երեխաներին փակ բնակարանում և հեռացել․․․

20-ամյա մայրը թողել է երեխաներին տանը և գնացել։ Բադիսլավան ունի 2 երեխա։Տղան 1 տարեկան 11 ամսեկան է, իսկ աղջիկը՝ 2 տարեկան 10 ամսեկան։ Նա որոշել էր մի քանի օր անցկացներ իր սիրեկան հետ, թողնելով երեխաներին տանը միայնակ։ 9 օր նա բացակայեց տանից, իսկ տանը անգամ ուտելու հաց չկար։ Հարևանները ասում են, որ լացի ձայն են լսել, բայց չեն կարողացել նրանց օգնել։

Սոցցանցերում աղջիկը երեխաների հետ բազմաթիվ լուսանկարներ ունի և առաջին հայացքից թվում է թե շատ է սիրում իր երեխաներին։

Փոքրիկները ամեն կերպ փորձել են տանից դուրս գալ, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել, ինչը վկայում է հատակի վրա հայտնված վնասված հատվածները։ Երբ փրկարարները բացեցին դուռը փոքրիկներից մեկին մահացած գտան, իսկ աղջիկը դեռ շնչում էր։

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ տղան մահացել է սովից, իսկ աղջիկը դեռ մի քանի օր մնացել է հիվանդանոցում եղբոր մահից հետո։

Բժիշկներին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, իսկ փոքրիկների մորը՝ Վլադիսլավային սպասվում էր 8 տարի ազատազրկում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ