Հղիության 8-րդ ամսում բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել, սակայն ապշած էին, երբ չկարողացան գտնել փոքրիկին

Այս պատմությունն Անգլիայի Լեստեր քաղաքում է տեղի ունեցել: Ամուսիններ Էմբերը և Դենիելը պատրաստվում էին ծնողներ դառնալ չորրորդ անգամ: Նախորդ երեք երեխաների հետ ոչ մի խնդիր չէր եղել: Բայց այս անգամ հղիության 8-րդ ամսվա սկզբում բարդություններ առաջացան:

30-րդ շաբաթում Էմբերիի մոտ պտղաջրերի արտահոսք սկսվեց: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: 36 ժամ անց բժիշկները որոշեցին, որ ծննդաբերությունը չի կարող բնական ճանապարհով տեղի ունենալ, և ավելի անվտանգ կլինի, որ երեխան լույս աշխարհ գա կեսարյան հատումով:

Մինչ Էմբրին անզգայացած քնած էր, Դենիելը նրա հետ վիրահատարանում էր: Երբ բժիշկները բացեցին կնոջ արգանդը, ի զարմանս բոլորի, այնտեղ երեխա չկար:

Բժիշկներն ապշած էին ․․․երեխայի փնտրտուքի 2-րդ րոպեին նորածինն ի վերջո գտնվեց: Պարզվեց՝ փոքրիկը դուրս է եկել բնական ճանապարհով, և «թաքնվել» մայրիկի ոտների արանքում՝ ծածկոցի տակ:

Նորածնին տեղափոխեցին թերհաս երեխաների համար նախատեսված հատուկ խցի մեջ: Եվ այժմ աղջիկը, ում Օլլի են անվանել, լիարժեք առողջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ