Վարազդատ Լալայանը՝ Կատարի Գրան պրիի հաղթող. Սիմոն Մարտիրոսյանը 2-րդ տեղում է

Կատարում ընթացող ծանրամարտի Գրան Պրին եզրափակվել է գերծանր քաշային ծանրորդների ելույթով:

Դոհայում ընթացող մրցաշարի գերծանր քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը երկամարտի 441 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականից Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով երկրորդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիրներ էին դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Գարիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ալեքսանդր Գրիգորյանը:

Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն և Բահրեյնը ներկայացնող գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը չեն մասնակցել այս մրցաշարին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ