1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավան հայ փախստականներին օգնելու համար հիմնադրամ է հիմնել։
Ճապոնիայում նոր 10000-անոց «իեն» կթողարկեն հայտնի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավայի պատկերով։
Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։ 1922 թվականին Ճապոնիայում Շիբուսավան մարդասիրական օգնություն էր կազմակերպել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերի համար։
1921 թվականին ճապոնացի գործարար և բարերարը հիմնադրամ էր ստեղծել հայ փախստականներին աջակցելու համար։Իր կյանքի ընթացքում նա հիմնել և կառավարել է մոտ 5 հազար ձեռնարկություն։