Աղեղնավորները, եթե դեռ չեն գտել իրենց կեսին, ապա արդեն ժամանակն է այդ ուղղությամբ մտածել. դեկտեմբերի 8-ի աստղագուշակը

Խոյ․ Այսօր դուք ձեզ կզգաք ինչպես քամված լիմոն։ Հոգեբանորեն դատարկված կլինեք, ինչը նաեւ ֆիզիկական
գերհոգնածության արդյունք է։ Երբ եք դուք վերջին անգամ ավելի քան վեց ժամ քնել, կամ ժամանակ անցկացրել հարազատների հետ։ Պահպանեք ճիշտ սնվելու կանոնները։ Խուսափեք տապակած, յուղոտ կապ սուր համերով ուտելիքներից։ Անձնական նոր հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ։ Ավելի լավ է կենտրոնանաք աշխատանքի վրա։

Ցուլ․ Գործընկերները այսօր թեեւ կժպտան, սակայն ձեր քիկունքի հետեւում ակտիվորեն կքննարկեն ձեզ։ Պատրաստ եղեք նրանց «որսալու տաք հետքերով»։ Հարաբերություններ պարզելու կամ վերականգնելու առումով այնքան էլ հաջող օր չէ։ Ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ։ Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր դրսում։ Մաքուր օդը օգտակար կլինի ձեր նյարդերի համար։

Երկվորյակներ․ Այսօր կարեւոր որոշումներ կայացնելու համար այնքան էլ հարմար օր չէ։ Խուսափեք լեզվակռիվ, վեճերից։ Զբաղվեք տնային գործերով։ Եղեք չափազանց ուշադիր։ Հնարավոր է ինչ որ թանկարժեք իր կորցնեք, կամ էլ լուրջ սխալ գործեք։ Խորհուրդ չի տրվում անկեղծանալ այնպիսի մարդկանց մոտ, որոնց այնքան էլ լավ չեք ճանաչում։

Խեցգետին․ Ձեր աշխատունակության մակարդակն այսօր կլինի գրեթե զրոյական։ Բայց չնայած դրան, աշխատանքային խնդիրներն այսօր ձեզ պատանդ կվերցնեն։ Միայն օրվա վերջում կավարտեք օրվա գործերը եւ կհասկանաք, որ արձակուրդի կարիք ունեք։ Խուսափեք վեճերից, կոնֆլիկտային իրավիճակներից։ Դրանք ձեզ ոչինչ չեն տա։

Առյուծ․ Այսօր հակված եք չմտածված եւ հետեւաբար նաեւ՝ սխալ որոշումներ կայացնել կամ դրանցից բխող գործողություններ կատարել։ Ձեզ կթվա, թե այսօր կբռնանան ձեր ազատության վրա եւ կուզենան ինչ որ կերպ ցավ պատճառել ձեզ։ Գույները մի խտացրեք։ Գնահատականների տալու հարցում կամ կարծիք հայտնելիս եղեք ավելի շրջահայաց, օգտագործեք մեղմ ձեւակերպումներ։ Ազատ ժամանակը նվիրեք ընտանիքին կամ հարազատներին։

 

Կույս․ Այսօր դուք կուզենաք իրազեկվել ամեն ինչից։ Ինքնակրթության համար լավագույն շրջանն է։ Ինֆորմացիան ավելի դյուրությամբ եք յուրացնում, հատկապես, եթե այն ունի կրթական կամ դաստիարակչական բնույթ։ Կարող եք նոր ծանոթություններ հաստատել։ Եթե ընկերները ձեզանից օգնություն խնդրեն, մի մերժեք, սակայն նաեւ ավելորդ ջանասիրություն մի ցուցաբերեք։ Մնացեք չափավորության մեջ նույնիսկ այդ հարցում։

Կշեռք․ Ժամանակն է սկսել իրացնել ունեցած պոտենցիալը։ Բազում հետաքրքիր գաղափարներ ունեք, որոնք կյանքի կոչելու ժամանակն է։ Դուք անշուշտ վախենում եք ինչ որ հարցում թերանալուց եւ սխալվելուց, սակայն հիշեք, որ չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում։ Ստեղծագործական ձեր պոտենցիալը պետք է իրացվի եւ որքան հնարավոր է շուտ եւ կայուն ռելսերի վրա դրված։ Ցույց տվեք ձեր անհատականությունը մարդկանց եւ նրանք այն կգնահատեն։

Կարիճ․ Աստղերն այսօր ձեր խորհուրդ են տալիս ազատ օր վերցնել, մոռանալ ամեն բան եւ օրը նվիրել հանգստին եւ ինքներդ ձեզ։ Դուք հոգնել եք բազմաթիվ այն պարտականություններից եւ ճնշումներից, որոնք ենթարկվում էիք վերջին շրջանում։ Հեռու մնացեք բամբասանքներից։ Որդեգրեք առավելագույնս բաց խաղացողի քաղաքականություն։ Կարող եք երեկոն նվիրել ընթերցանությանն ու ինքնազարգացմանը։

Աղեղնավոր․ Դուք չափազանց շատ եք խոսում եւ ոչ մի կերպ չեք փորձում ձեր երազանքները կյանքի կոչել։ Ժամաակն է ազատվել ալարկոտությունից։ Հասկացեք դա եւ ընդառաջ քայլ արեք նոր էմոցիաներին։ Ձեր կարծիքը երբեք չպարտադրեք մյուսներին, մի կենտրոնացեք մանրուքների վրա։ Ամեն բան այդ դեպքում կհարթվի։ Եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա արդեն ժամանակն է այդ ուղղությամբ մտածել։ Արեք առաջին քայլն ու ձեզ փոխադարձությամբ կպատասխանեն։

Այծեղջյուր․ Սա այն ժամանակն է, որը ձեզ կբերի բացառապես դրական էմոցիաներ։ Այսօր դուք կզգաք ձեզ կարեւորված։ Կուզենաք անել ինչ որ լավ ու օգտակար գործեր։ Պահպանեցեք ուրախ տրամադրությունը։ Այսօր հիմնական խաղադրույքը հենց դրա վրա պետք է կատարել։ Գումարային հարցերում զգուշավոր եղեք։ Խուսափեք պարտք վերցնելուց։

Ջրհոս. Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ դուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին ձեզ համար շատ թանկ էր: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:

Ձկներ. Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր ամենապատվախնդիր պլաններ: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ