«Խաղաղության խաչմերուկը» ունի ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

Բոլոր ճանապարհները նորոգվում են, քանի որ դրանք ՀՀ ճանապարհներ են և շարունակվելու են նորոգվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Խաղաղության խաչմերուկը» միայն տնտեսական հաշվարկ չէ, ավելի ընդարձակ, համապարփակ նախագիծ է ու ունի ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց նա և նշեց, որ միջազգային ընկերությունների կողմից հաշվարկներ կան իրականացված:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր պայմանները հրապարակային են: «Երբեմն դիվանագիտական խողովակների տեղեկատվությունը դիվանագիտական խողովակներով ավելի ուշ է ստացվում, քան լրատվամիջոցներով, սա 21-րդ դարն է»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ բաց է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ