Բաքվի մեղադրանքները Երևանին

Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող «անջատական» ​​ռեժիմը։ Այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը Շմիդին հայտնել է, թե սեպտեմբերի 19-ի հարձակումը Արցախի վրա պայմանավորված է եղել «հակաահաբեկչական միջոցառումներով», քանի որ Հայաստանը չի դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի կիրառվել, և Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող «անջատողական ռեժիմը» պատասխանատվություն են կրում Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հերքելով ադրբեջանական կողմի կեղծ թեզը, թե իբր Արցախում ՀՀ ԶՈՒ ծառայողներ կան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ