Իրականում ահա թե ինչպիսի տեսք են ունեցել աշխարհի 7 հրաշալիքները

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա:

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում  ամենամեծ` Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հզ. ստրուկ:

Շամիրամի կախովի այգիները

Հռոդոսի կոթողը

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Զևսի արձանն Օլիմպոսում

Ալեքսանդրիայի փարոսը

Հալիկառնասի դամբարանը

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ