Բժիշկների սխալի պատճառով կնոջ աչքերն ու բերանը չեն փակվում

28-ամյա Հաննա Վոն Սետցերը դարձել է բժշկական սխալի զոհը։ Հաննան մուկովիսցիդոզ ուներ ծնված ժամանակվանից, ինչի հետեւանքով նա սնունդ ստանում է հատուկ խողովակի միջոցով, իսկ շնչում է տրախեոստոմիայի շնորհիվ։

Հիվանդության պատճառով Հաննայի դեմքին եւ պարանոցին աճել են բազմաթիվ բշտեր։ Բշտերի հեռացման վիրահատություններից մեկի ժամանակ վիրաբույժները վնասեցին նրա դիմային նյարդը, ինչի հետեւանքով նրա աչքերն ու բերանը չեն փակվում։

Հաննան չի թաքցնում, որ ստիպված է եղել բախվել ծաղրուծանակի եւ դաժան խոսքերի իր հասցեին՝ անսովոր արտաքինի պատճառով։ «Անկեղծ ասած, ինձ համար միեւնույն է, թե ինչ կմտածեն իմ մասին մարդիկ։

Նրանք կարող են ինձ այլանդակ, հիմար կամ ահավոր համարել, բայց գլխավորն այն է, թե ես ինչ եմ մտածում իմ մասին։ Ես իմ մասին բարձր կարծիք ունեմ եւ պատրաստ եմ մարդկանց հետ կիսել տեղեկատվություն հաշմանդամության եւ սահմանափակ հնարավորություններով կյանքի մասին»,- նշում է նա։

Այն պատճառով, որ նրա աչքերը չեն փակվում, Հաննան վախեցնող տեսք ունի քնած ժամանակ. նրա աչքերը պարզապես հետ են շրջվում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ