Հայտնի են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի վերջին հրաժեշտի և հուղարկավորության օրն ու վայրը

Ինչպես հայտնի է, 38 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի
կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին:

Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ